Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արթիկում այսօր բացվել է երեխաների ցերեկային խնամքի առաջին կենտրոնը

18.02.2020

 Շիրակի մարզպետարանի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի, Յիրիկյան ընտանիքի և Արթիկի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում Արթիկի Շինարարների 7 հասցեում այսօր բացվել է երեխաների ցերեկային խնամքի և ընտանիքների աջակցության առաջին կենտրոնը։ Կենտրոնի բացման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ անդրադառնալով կնտրոնի կարևորությանն ու համայնքում գործելու անհրաժեշտությանը․ «Երբ առաջին անգամ ինձ մոտ քննարկում եղավ այս կենտրոնի բացման առնչությամբ, ինձ համար իսկական ավետիս էր։ Այսօր մենք պարզապես կենտրոն չենք բացում, այլև մի միջավայր ենք ստեղծում, որտեղ մեր երեխաները կկարողանան առանց ընտանիքներից կտրվելու զարգանալ և զերծ մնալ ռիսկերից»։
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև ԱԺ պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը, Թուֆենկյան ընկերության ներկայացուցիչները, Ռալֆ Յիրկյանը, Արթիկի քաղաքապետը։
Երեխաների ցերեկային խնամքի կենտրոնը ապահովելու է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների ցերեկային խնամքն ու զբաղվածությունը՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական աջակցություն նրանց և նրանց ընտանիքներին։ Կենտրոնում արդեն շուրջ 50 շահառուներ են գրանցվել, գործելու են մշակութային խմբակներ։
Շիրակի մարզպետն այցելել է նաև Արթիկում գործող «Առաքելություն Հայաստանի» բարեգործական կազմակերպության Արթիկի կենտրոն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44