Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

19.02.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը վերաբերող հարցեր, առաջիկա անելիքներն ու ընթացիկ ծրագրեր: Անդրադարձ է կատարվել կազմակերպության արդիականացմանը, ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալներին, ծառայությունների որակի ապահովմանը։ Տիգրան Պետրոսյանը նորանշանակ տնօրենին առաջարկել է քայլեր ձեռնարկել առաջիկա տուրիստական սեզոնին ընդառաջ  էլեկտրոնային տոմսերի վաճառք սկսելու առնչությամբ։
Ալեքսեյ Մելնիկովը մարզպետին շնորհակալություն է հայտնել անմիջական ընդունելության համար և նշել, որ պատրաստ են համագործակցության, քանզի իրենց առջև խնդիր է դրված նպաստել Հայաստանի երկաթուղու զարգացմանը:
Հանդիպման ժամանակ Ալեքսեյ Մելնիկովն առաջարկել է քննարկել միջհամայնքային ու միջմարզային երթուղիները սպասարկող ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղին Գյումրու երկաթուղային կայարան տեղափոխելու  հարցը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 11:41:45