Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արդեն 3-րդ տարին անց է կացվում «Պապ և թոռ» շախմատի մրցաշարը

21.02.2020

 Շիրակի մարզպետարանի նախաձեռնությամբ արդեն 3-րդ տարին անց է կացվում «Պապ և թոռ» շախմատի մրցաշարը: Թիմի կազմում ընդգրկված են մինչև 14 տարեկան թոռնիկը՝ անկախ սեռից և պապիկը: Մրցաշարին պապիկին կարող է փոխարինել նաև շախմատին տիրապետող տատիկը:
Մրցաշարի տարածաշրջանային փուլն անց է կացվում մարզի 8 մրցավայրերում, մասնակցում են 55 թիմեր: 1-3-րդ տեղեր գրաված թիմերն իրավունք կստանան մասնակցելու մարտի 5-ին Գյումրու շախմատի մարզադպրոցում անցկացվող մարզային եզրափակիչ մրցումներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23