Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի ձմեռ

21.02.2020

Շիրակի Ձմեռ» 2020-ը բաղկացած է լինելու սպորտային, ժամանցային, մշակութային հատվածներից:
Միջոցառման շրջանակներում անցկացվելու է․

• Դահուկավազք
• Բազկամարտ
• Պարանի ձգում
• Կշռաքար
• Հրաձգություն

• ՌաՖտինգ
• Փեյնթբոլ
• Ձնագնդիով նշանակետին
• Ջիփինգ
• Սահնակներ
• Սնոուբորդ
• «Հրայրք» ավանդական պարի խումբ
• Համերգային ծրագիր, DJ
Համերգային ծրագրի գլխավոր հյուրն է լինելու DJ Serjo-ն: Միջոցառումը կվարի հայտնի հաղորդավար Արման Մարգարյանը։

Միջոցառման մարզական մասը բաղկացած է մրցութային, սիրողական խաղերից, ցուցադրական ելույթներից: Խաղերի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր:
Միջոցառմանը ամենահամեղ ուտեստներով ներկա կլինեն Շիրակի մարզում գործող արեւելյան, շվեդական, ֆրանսիական և հայկական խոհանոցները (Արեգակ սրճարան, Հայաթ ռեստորան,Մեղր ու բույս սրճարան, Նոր Հալեպ)։
Միջոցառման վայրում դրվելու են հին վառարաններ՝ պլեճի եւ թեյի հյուրասիրության համար։
Առանձնացված հանգստի գոտիներում, խարույկի շուրջ հնարավորություն կունենաք վայելելու գլինտվեյն, մեդովկա և շատ այլ հետաքրքրիր խմիչքներ:
Դե իսկ առանց գյումրվա «Քյալա»-յի հյուրասիրության փառատոնն ուղղակի հնարավոր չէր լինի։

Միջոցաման նպատակն է զարգացնել ձմեռային տուրիզմը Շիրակի մարզում, ապահովել մարզի բնակչության ակտիվ հանգիստը և հետաքրքիր ժամանցը։❄❄☃️☃️☃️☃️
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59