Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները Շիրակի մարզում

21.02.2020

 ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ներկայացուցիչները՝ համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանի գլխավորությամբ, այսօր մասնագիտական կողմնորոշման հանդիպում են անցկացրել Շիրակի մարզի մի շարք դպրոցների ավագ դասարններում սովորող աշակերտների և նրանց ծնողների հետ, որոնք հետքրքրված են ուսումը ռազմական համալսարանում շարունակելու հարցով։ Հանդիպմանը մասնակցել են նաև դպրոցների տնօրեններ ու զինղեկներ։
Կազմակերպիչներին ու մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Մեզ համար այսպիսի հանդիպումները կարևոր են, քանի որ օգնում են դպրոցականներին կողմնորոշվելու մասնագիտության ընտրության հարցում, իսկ ռազմական համալսարանում ավանդաբար մեր մարզի շատ երիտասարդներ են սովորել, նրանցից շատերը աչքի են ընկել մարտական գործողությունների ժամանակ, շատերն այժմ պատվով կատարում են իրենց աշխատանքը»։
Հանդիպման ժամանակ ներկայացվել է ռազմական համալսարանը, բաժինները, ընդունելության կարգը, անդրադարձ է կատարվել դասապրոցեսի կազմակերպմանը, ֆիզիկական պատրաստության պարապմունքներին։ Համալսարանի պետը պատասխանել է ծնողներին և աշակերտներին հետաքրքրքող հարցերին, որոնք վերաբերել են համալսարան ընդունելության կարգին, պահանջներին, ուսումից հետո շրջանավարտների հետագա ծառայությանը։
Ցուցադրվել է ռազմական համալսարանի հիմնադրման և գործունեության մասին պատմող կարճամետրաժ ֆիլմ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59