Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ռուսական 102-րդ ռազմաբազայում հանդիսավորությամբ նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը

23.02.2020

 Փետրվարի 23-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայում հանդիսավորությամբ նշվել է Հայրենիքի պաշտպանի օրը։ Միջոցառմանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալները, զինվորականներ, հյուրեր:
Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ ներկաներին ողջունել ու շնորհավորել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Սիրելի զինվորականներ, հայրենիքի պաշտպաններ, շնորհավորում եմ ձեզ այս հիշարժան օրվա առթիվ, փետրվարի 23-ը ևս մեկ առիթ է հայտնելու մեր երախտագիտությունը բոլոր նվիրյալներին։ Նրանք են, որ կյանքի գնով պաշտպանել են հայրենիքը, մեր խոնարհումը կյանքը չխնայած հայրենիքի բոլոր պաշտպաններին։ Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր վետերաններին, նրանց մաղթում եմ քաջառողջություն»։
Զինվորներին ողջունել են նաև հայ-ռուսական միացյալ զորքերի խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը, 102-րդ ռազմական բազայի հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, Գյումրու քաղաքապետի տեղակալ Ռուբեն Սանոյանը: Մի խումբ զիվորականներ պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:45:12