Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Շիրակի Ձմեռ» 2020 փառատոնը խոստանում է լինել ամենասպասված ու հետաքրքիր միջոցառումներից

24.02.2020

Փետրվարի 29-ին Աշոցքում կանցկացվի «Շիրակի Ձմեռ» 2020 փառատոնը, որի ընթացքում մշակութային ու մարզական միջոցառումներով հետաքրքիր ժամանց կապահովվի այցելուների համար, կազմակերպիչները խոստանում են տոնական տրամադրություն բոլորին։
Փառատոնի կազմակերպչական աշխատանքների, հետաքրքիր անակնկալների, սպասվող միջոցառումների ու մրցույթների մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել են Շիրակի մարզպետարանի մշակույթի-սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանն ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համակարգող Նաիրա Գրիգորյանը։
Բանախոսները վստահեցրել են, որ ամեն ինչ արվելու է միջոցառումն անմոռանալի դարձնելու համար։ Այն բաղկացած է լինելու սպորտային, ժամանցային, մշակութային հատվածներից։ Միջոցառման շրջանակներում անցկացվելու են դահուկավազքի, բազկամարտի պարանի ձգման, հրաձգության, ռաՖտինգի մրցումներ, լինելու է համերգային հետաքրքիր ծրագիր, ժամանցի համար ամեն ինչ։ Կլինեն սննդի տաղավարներ, կլուծվի տեղափոխման խնդիրը։

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:45:12