Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացվել հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

26.02.2020

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ այսօր աշխատանքային հերթական խորհրդակցությունն է անցկացվել հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել դպրոցներում ուսումնական գործընթացի նորմալ կազմակերպմանը, կազմակերպչական աշխատանքներին, ջերմային ռեժիմի պահպանմանն առնչվող հարցերին։
Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է դպրոցներում բարոյահոգեբանական նորմալ մթնոլորտի ապահովումը, քանզի այդ կերպ միայն հնարավոր կլինի ուսումնական գործընթացն առանց խնդիրների իրականացնել։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև համընդհանուր ներառական կրթության իրականացման շրջանակներում Շիրակի մարզի ՏՄԱԿ-ների հետ աշխատանքներին, հանրակրթական դպրոցների կայքէջերի թարմացմանն ու երթևեկող մանկավարժների և աշակերտների տրանսպորտային ծախսերին վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին «Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի» Գյումրու մասնաճյուղի տնօրեն Արթուր Դավթյանը տնօրեններին է ներկայացրել «Դպրոցական ֆիլհարմոնիա» դաս-համերգների կազմակերպման մասին, որին կարող են մասնակցել նաև հանրակրթական դպրոցները և անվճար ունկնդրել բարձրակարգ ազգագրական երաժշտություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 12:03:02