Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Շիրակի ձմեռ» 2020 փառատոնն անցել է տոնական մթնոլորտում

29.02.2020

 Բազմամարդ տոնախմբություն, երգ, պար, մշակութային, մարզական ու ժամանցային միջոցառումներ ու մրցումներ՝ «Շիրակի ձմեռ» 2020 փառատոնն անցավ հրաշալի մթնոլորտում։
Մասնակիցներին տոնական տրամադրություն և ուրախ ժամանց մաղթեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը․ «Ողջունում եմ բոլորիդ Շիրակի հյուսիսում և ձեզ տոնական տրամադրություն եմ մաղթում։ Մեր միջոցառման գլխավոր նպատակը Շիրակի հյուսիսը զբոսաշրջության, ժամանցի, հանգստի, տնտեսական ակտիվության շրջաններից մեկը դարձնելն է, այսօր մենք այդ քայլերն ենք անում և թերահավատներին վստահորեն ցույց ենք տալու, որ Շիրակի հյուսիսը մեծ ներուժ ունի և այն մենք հաստատակամորեն օգտագործելու ենք։ Նախադրյալները կան և մենք էլ ամեն ինչ անելու ենք մարզի այս հատվածն առավել աշխույժ ու զարգացած տեսնելու համար»։
Միջոցառմանը մասնակցում էին ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանը, Նազելի Բաղդասարյանը, Սոֆիա Հովսեփյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, պաշտոնյաներ, մտավորականներ, մարզիկներ, հյուրեր։
Փառատոնի ընթացքում ցանկացողները ուժերը չափեցին դահուկավազքի, բազկամարտի, պարանի ձգման, կշռաքարի,հրաձգության, ռաֆտինգի, փեյնթբոլի, ձնեմարտի (սիրողական), ձնագնդիով նշանակետիի, ջիփինգի, սահնակների,արագընթացների(բուռաններ), սնոուբորդի մրցույթներում։ Հաղթողներն արժանացան պատվոգրերի և մրցանակների։
Նշենք, որ միջոցառումն իրականացվեց Շիրակի մարզպետարանի ու Շիրակի տուրիզմի զարգացման և հետազոտության կենտրոնի համատեղ ջանքերով՝ ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի աջակցությամբ ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23