Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկը տրված է

05.03.2020

Մարտի 4-ին տրվել է «ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) ծրագրի պաշտոնական մեկնարկը:Միջոցառմանը մասնակցել են ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկան, պաշտոնատար այլ անձինք:
EU-GAIA ծրագիրը Հայաստանում, Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ամենախոշոր գյուղատնտեսական ծրագիրն է, որի ընդհանուր բյուջեն 11․7 մլն եվրո է։ Թիրախում հյուսիսային երեք մարզերն են՝ Շիրակը, Լոռին և Տավուշը, որոնք ՀՀ-ում աղքատության ամենաբարձր ցուցանիշը կրող մարզերի շարքում են: EU-GAIA ծրագիրը կնպաստի Հայաստանի հյուսիսային մարզերի համամասն և համաչափ ընդգրկուն աճի ապահովմանը` կանաչ գյուղատնտեսության խթանման և տեղական մակարդակում հավելյալ արժեքի բարձրացման միջոցով: Ծրագիրը կնպաստի կայուն, նորարարական և շուկահեն ագրոբիզնեսի զարգացմանը։ Նպատակներից է իրավական և ինստիտուցիոնալ միջավայրը կանաչ, ներառական և իրավահեն գյուղատնտեսության զարգացման համար նպաստավոր դարձնելը, ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելը, արտադրողներին ավելի մրցունակ դարձնելը։
EU-GAIA ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Այն համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ սերտ համագործակցությամբ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-22 17:12:02