Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՄԱՐՏԻ 8-Ւ ԱՌԹԻՎ
08.03.2020
Սիրելի՛ կանայք և աղջիկներ, մայրեր և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի առթիվ։ Թող ժպիտն ու բերկրանքը մշտապես ուղեկցեն ձեզ, շրջապատված լինեք ձեզ սիրող և հարգող մարդկանցով, լինեք սիրված և երջանիկ։
Կանանց անձնվեր աշխատանքը կարևորագույն դեր ունի պետության բոլոր բնագավառների կայացման գործում։ Ձեր գիտելիքների, աշխատասիրության և իմաստության շնորհիվ դուք հաղթահարում եք ժամանակի ցանկացած մարտահրավեր՝ միաժամանակ նվիրված լինելով ձեր ընտանիքներին և հարազատներին։
Թող այս լուսավոր տոնի ջերմ մաղթանքները ուղեկցեն ձեզ ողջ տարվա ընթացքում՝ տոնի վերածելով յուրաքանչյուր օր։
Եղեք անվախ ձեր երազանքներում և համարձակ՝ դրանք իրականություն դարձնելու ճանապարհին։