Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պեմզաշեն համայնքում պաշտոնապես բացվել է ձևաչափով բացառիկ հյուրատուն

09.03.2020

 Հյուրատունը դառնալու է էկո, գաստրո, ագրո, էքստրիմ տուրիզմով հետաքրքրվողների համար հիանալի վայր, որտեղ կգտնեն իրենց հետաքրքրությունները բավարարող տարատեսակ զբաղմունքներ:
Ու քանի որ տարածաշրջանում բնական շինանյութերի արդյունահանմամբ են զբաղվում՝ զբոսաշրջիկներին առաջարկելու են վարպետության դասեր քարից ստեղծագործական աշխատանքներ կատարելու համար: Սա ոչ միայն զբոսաշրջության զարգացման, այլ նաև արհեստների պահպանման նպատակ ունի:
Հյուրատան բացման արարողության մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և նշել, որ Արագածի արևմտյան ստորոտում տեղակայված գյուղն ունի զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ. «Երկար տարիներ խոսվում էր ու թվում էր, թե այս տարածաշրջանի զարգացումը պետք է շատ դժվար խնդիր լինել, բայց այսօր եղած ներուժը առավելությունների է վերածվելու մեր համայնքերի համար: Միջավայրը յուրահատուկ է թե՛ հանգստի պայմաններով, թե՛ ստեղծագործական մոտեցումով: Վստահ եմ՝ Պեմզաշենում ունենալու ենք տուրիստական մեծ հոսք և այն վարակիչ է լինելու»:
Նշենք, որ տեղում կազմակերպվելու են նաև չեչիլ պանրի, քարե թռչնատառերի, ինչպես նաև չրերի պատրաստման վարպետության դասեր: Նախաձեռնությունն իրականացվել է ՄԱԿ-ի զարգացման «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագրի շրջանակներում:ֆ

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23