Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Երես մի թեքիր ինձանից» խորագրով տեղեկատվական հանդիպում Շիրակի մարզպետարանում

10.03.2020

 Շիրակի մարզպետարանի և ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի համատեղ ջանքերով այսօր տեղի է ունեցել «Երես մի թեքիր ինձանից» խորագրով տեղեկատվական հանդիպում՝ մարզերի երեխաների պաշտպանության ոլորտի պատասխանատուների և մասնագետների մասնակցությամբ։ Քննարկման թեման խնամատարության ինստիտուտի կայացումն ու այս ճանապարհին առաջացած բարդություններն են եղել։
Հանդիպման մասնակիցներին ողջունել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ կարևորելով խնամատարության ինստիտուտի օր առաջ կայացումը․ «Մինչ խնամատարության ինստիտուտը կկայանա ու հստակեցումները կլինեն, մեզ համար շատ կարևոր է մյուս ծառայությունների գործունեությունն ու համագործակցությունը, այդ ծառայությունների փոփոխման ու աջակցման միջոցով կզարգանա խնամատարությունը։ Ողջունում եմ բոլորիդ և մաղթում արդյունավետ քննարկում»։
ՀՕՖ-ի երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետին արդյունավետ համագործակցության համար․ «Պարոն Պետրոսյան, մենք շնորհակալ ենք ձեզ համատեղ ստացված աշխատանքի համար, երբ խոսք է գնում Շիրակի մարզի մասին՝ մենք վստահ ենք, որ ոլորտը հուսալի ձեռքերում է, դուք այս բնագավառում աշխատանքային փորձ ունեք, ինչը շատ կարևոր է»։
Միրա Անտոնյանը բարձր է գնահատել Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանաց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատանքը և անդրադարձել երեխաների խնամքի հաստատությունների վերակազմակերպմանն և այլընտանքային խնամքի տարբերակների զարգացման գործընթացին, մասնավորապես, խնամատարության ինստիտուտի զարգացմանը։ Ըստ տիկին Անտոնյանի, խնամատարության մասին դրական չեն արտահայտվում քիչ տեղեկացված մարդիկ, իրականում խնամատարությունը այլընտրանք է մանկատանը՝ ոչ կնեսաբանական ընտանիքին և խնամատար ընտանիքի մասին խոսք կարող է լինել միայն այն դեպքում, եթե երեխան իր ընտանիքում ապահով չէ, վտանգված է առողջությունը։
Նշենք, որ իրազեկման հանդիպումների նպատակը հանրության շրջանում հաստատությունների վերակազմակերպման գործընթացի վերաբերյալ իրական պատկերացումների ձևավորումն է, բնակչության շրջանում հետաքրքրության առաջացումը խնամատարության ինստիտուտի վերաբերյալ և թեկնածու խնամատար ծնողների ներգրավումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44