Նորություններ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հրավերով այսօր Շիրակի մարզ է այցելել ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը
12.03.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի հրավերով այսօր Շիրակի մարզ է այցելել ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը։ Մարզպետարանում ոլորտային մասնագետների և ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությունից հետո, պատասխանատուները եղել են Արփի լճում, տեղում դիտարկվել է ջրամբարի լցվածությունը, անցկացվել է աշխատանքային քննարկում, որը վերաբերել է ջրամբարում կուտակված ջրի քանակին, պատվարի վերանորոգման աշխատանքներին։ Այս պահին Արփի լճում կուտակված է մոտ 8․5 մլն խորանարդ մետր ջուր, կատարվում է միայն բնապահպանական թողք։ Ջրամբարի պատվարի ուսումնասասիրություններն ավարտված են։ Եղանակների տաքանալուն զուգընթաց կվերականգնվեն պատվարի երեսպատման սալիկները՝ ոռոգման համար անհրաժեշտ քանակի ջուրը կուտակելու և անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ջրային կոմիտեի նախագահը քննարկման ժամանակ հավաստիացրել է, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի ոռոգման սեզոնի ընթացքում մարզի գյուղացիական տնտեսությունները լուրջ խնդիր առաջ չկանգնեն։
Շիրակի մարզպետը հանդիպել է նաև Գառնառիճի բնակիչներին, լսել նրանց մտահոգությունները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, պայմանավորվածություն է ձեռքբերվել ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքներ տանել բարձրացված խնդիրների լուծման համար։