Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղի է ունեցել ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական 4-րդ մրցույթը

13.03.2020

 Գյումրու թիվ 23 դպրոցի հրաձգարանում կայացել է ՀՀ պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական 4-րդ մրցույթի Շիրակի մարզպետարանի ընտրական առաջնությունը: Կրակագծում իրենց դիպուկությունը փորձել են մարզպետարանի 20 տղամարդ և 10 կին աշխատակիցներ: Նրանք օդամղիչ ատրճանակով 7-ական կրակոց են արձակել 10 մետր հեռավորության վրա գտնվող 7 թիրախներին: Հաշվարկային են եղել լավագույն 5 կրակոցները:
Մրցումներում 1-3-րդ տեղերը գրաված տղամարդիկ և կանայք Շիրակի մարզպետարանը կներկայացնեն հրաձգության հանրապետական եզրափակիչ մրցույթին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36