Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը

16.03.2020

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի որոշմամբ դեռ մարտի 13-ին ստեղծվել է Շիրակի մարզային օպերատիվ շտաբ։ Շտաբի աշխատանքները միտված են լինելու կորոնավիրուսի դեմ պայքարի մրջոցառումների համակարգմանն ու իրականացմանը։ Շտաբի կազմում են բոլոր պատասխանատու ստորաբաժանումներն ու կազմակերպությունները։
Այսօր տեղի է ունեցել մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը, որի ժամանակ քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացքին ու ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։ Կարևորելով բոլոր պատասխանատու կառույցների համագործակցությունը՝ Շիրակի մարզպետը հորդորել է աշխատանքներում լինել օպերատիվ ու զգոն, ուշադրության կենտրոնում պահել բոլոր աշխատանքներն ու ամեն ինչ անել բացթողումներից խուսափելու համար։
Մարզպետը հանդիպել է նաև առողդջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկել՝ առկա իրավիճակն և առաջիկա անելիքները։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 18:13:45