Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համայնքի ղեկավարի ընտրություններ Շիրակի մարզի Գեղանիստ, Տուֆաշեն և Նահապետավան համայնքներում

16.03.2020

 2020 թվականի մարտի 15-ին ՀՀ Շիրակի մարզի Գեղանիստ, Տուֆաշեն և Նահապետավան համայնքներում անցկացվեցին համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: ՀՀ Շիրակի մարզի Գեղանիստ համայնքում ինքնառաջադրվել էր 2 թեկնածու՝ գործող համայնքի ղեկավար Աղասի Վարշամի Ղազարյանն ու Սենիկ Սերգոյի Մարտիրոսյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 890 քաղաքացիներից 695-ը։ 480 կողմ ձայներով համայնքի ղեկավար է ընտրվել Սենիկ Սերգոյի Մարտիրոսյանը:
ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքում ինքնառաջադրվել էր Արտակ Ստյոպայի Եգորյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 334 քաղաքացիներից 176 -ը։ 165 կողմ ձայներով ՀՀ Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքի ղեկավար է ընտրվել Արտակ Ստյոպայի Եգորյանը: Շիրակի մարզի Նահապետավան համայնքում ինքնառաջադրվել էր գործող համայնքի ղեկավար Գոռ Վանյայի Պետրոսյանը: Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 614 քաղաքացիներից 263 -ը։ 250 կողմ ձայներով համայնքի ղեկավար է վերընտրվել Գոռ Վանյայի Պետրոսյանը:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59