Նորություններ
2020թ․ մարտի 17-ին, ժամը 9․20-ի դրությամբ, մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
17.03.2020

Ձյան շերտի հաստությունը որոշ հատվածներոմ հասնում 10-ից 15 սմ։ ՀՀ միջպետական, հանրապետական, մարզային նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղ ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տեխնիկա։ Ճանապրհների որոշ հատվածներում առկա է մերկասառույց։ ԽՆդրում ենք երթևեկել ձմեռային անվադողերով։