Նորություններ
Մարտի 18-ին, ժամը 9․30-ի դրությամբ մարզի բոլոր տարածաշրջանների ավտոճանապարհներին ուժեղ գետնաբուք է
18.03.2020
Շիրակի մարզում բուքը շարունակվում է։ Խնդրում ենք երթևեկել խիստ անհաժեշտության դեպքում:
Դժվարանցանելի են Աշոցքի, Ամասիայի, Արթիկի, Անիի և Ախուրյանի տարածաշրջանների ճանապարհները։ Սպասարկող ընկերություների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 23 միավոր տեխնիկա։ Ճանապրհներին առկա է մերկասառույց։ Խնդրում ենք երթևեկել խիստ անհաժեշտության դեպքում։