Նորություններ
Տեղեկացում
19.03.2020
Սիրելի շիրակցիներ, պայմանավորված Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրությամբ, ինչպես նաև նպատակ ունենալով խուսափել քաղաքացիների կուտակումներից, այսուհետ ձեր դիմումները, բողոքներն ու հարցումները կարող եք ուղարկել էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ՝ www.e-request.am
Հորդորում ենք բոլորիդ զերծ մնալ առձեռն դիմումներ ներկայացնելուց և օգտվել էլեկտրոնային այս գործիքից։ Ձեր դիմումներին, հարցումներին կտրվեն պատշաճ պատասխաններ՝ օրենքով սահմանված կարգով։