Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզի մի շարք բուժհաստատություններ ստացել են պաշտպանիչ բժշկական արտահագուստ

20.03.2020

 Շիրակի մարզպետարան «Հայկական Կարիտաս» համագործակցության արդյունքում մարզի մի շարք բուժհաստատություններ ստացել են պաշտպանիչ բժշկական արտահագուստ։
Շիրակի մարզպետարանի առաջարկով «Հայկական Կարիտաս»-ը ձեռք է բերել և մարզպետարանին տրամադրել 200 պաշտպանիչ ակնոց և նույնքան պաշտպանիչ բժշկական արտահագուստ: Դրանք տրամադրվել են ինչպես «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին», «Գյումրու շտապ բուժօգնության կայանին», այլ բժշկական հաստատությունների:
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է այսօրինակ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կազմակերպությանը պատրաստակամության և արագ արձագանքման համար․
«Այժմ ընթացքի մեջ են կորոնավիրուսի դեմ պայքարի կազմակերպչական աշխատանքները: Ամբողջ աշխարհում մեծ է պահպանիչ, ախտահանող պարագաների կարիքը: Իհարկե, մասնագիտական հիմնարկները ապահովված են այդ պարագաներով, բայց, հաշվի առնելով շուկայում մեծացող պահանջարկը, այդ նյութերի կարիքը մեծ է: Այս պարագայում, կարևոր է, որ մեր գործընկերները՝ քաղաքացիական հասարակության դաշտից շատ արագ արձագանքեցին խնդրին: Ես «Հայկական Կարիտաս»-ից 3 օր առաջ ստացա առաջարկ ՝ ըստ կարիքի իրենց աջակցությունն առաջարկելով. մեր կողմից միանգամից ֆիքսվեցին կարիքները՝ արտահագուստի և պաշտպանիչ դիմակների հետ կապված, ինչը շատ արագ կազմակերպության կողմից լրացվեց: Դրանք այս պահին կհատկացվեն ռիսկային գոտիներում աշխատող մարդկանց: Այս աջակցությունը շատ ժամանակին էր և կարևոր»:
Նշենք, որ նախաձեռնությունը հնարավոր է դարձել ՌԵՆՈՎԱԲԻՍ, Կարիտաս Ավստրիայի /ԻՆՆՍԲՐՈՒԿ/ և ԱՄՆ Եպիսկոպոսների խորհրդի ֆինանսական աջակցությամբ: Անհրաժեշտության դեպքում, մնացած գումարով ևս «Հայկական Կարիտաս» ձեռք կբերի և կտրամադրի պահանջված պարագաները:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 13:00:42