Նորություններ
Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել և ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբներ
24.03.2020
Շիրակի մարզի համայնքներում ստեղծվել և ակտիվորեն գործում են համայնքային օպերատիվ շտաբներ, որոնցում ընդգրկված են աշխատակազմի աշխատակիցներ, բուժաշխատողներ, ոստիկանության ներկայացուցիչներ:
Մարզային շտաբի հետ պահպանվում է մշտական օպերատիվ կապ, տեղերում ևս ակտիվ աշխատանքներ են տարվում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ։
Համայնքային շտաբների կողմից մշտապես իրականացվում է ազգաբնակչության անձնական հիգիենայի պահպանման և ինքնամեկուսացման պայմանների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում, կատարվում են հանրային նշանակության վայրերի, բազմաբնակարան շենքերի մուտքերի և հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքներ։
Համայնքապետարաններում աշխատանքները կազմակերպվում են էլեկտրոնային հաղորդակցության միջոցներով՝ նվազագույնի հասցնելով միջանձնային շփումները։