Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շրջայց են կատարել Գյումրու կենտրոնական մասում

27.03.2020

 Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանի հետ այսօր շրջայց են կատարել Գյումրու կենտրոնական մասում, զրուցել ինչպես ծառայություն իրականացնող ոստիկանների, այնպես էլ քաղաքացիների հետ՝ հորդորելով կատարել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Շիրակի մարզպետը զրուցել է նաև մի շարք տնտեսվարողների հետ, ինչպես նաև եղել Գյումրու կենտրոնական շուկայում և առանձնակի կարևորել առևտուրը կազմակերպել հետևելով հիգիենայի կանոններին։ Պատասխանատուները քաղաքացիների հետ զրույցում հերթական անգամ կոչ են արել խստագույնս սահմանափակել դուրս գալը և բնակարաններից դուրս գալ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 15:16:41