Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը

27.03.2020

 Այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզային օպերատիվ շտաբի հերթական աշխատանքային նիստը։ Նիստի ժամանակ ներկայացվել են մարզում իրականացված աշխատանքները, մասնավորապես, կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների ընթացքը։ Յուրքաքանչյուր ծառայություն ներկայացրել է իրականացրած գործողությունները, առաջիկա անելիքները։ Անդրադարձ է եղել համայնքային շտաբների աշխատանքին, մասնավորապես, համայնքների ղեկավարներին հանձնարարվել է խստագույնս հետևել Պարետի որոշումների կատարմանը։ Տիգրան Պետրոսյանը կրկին անգամ հորդորել է բոլոր ծառայություններին համագործակցել և լինել հնարավորինս զգոն և աչալուրջ։ Կարևորելով հատկապես առողջապահության բնագավառի և ոստիկանության աշխատանքը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ համագործակցությամբ միայն հնարավոր կլինի կանխել վիրուսի տարածումն ու զերծ մնալ նոր դեպքերից ու օջախներից։
Այստեղ հատկապես կարևոր է բնակչության պատասխանատու մոտեցումը և սոցիալական պատասխանատվությունը։ Եվս մեկ անգամ կոչ ենք անում մարզի ազգաբնակչությանը հետևել Պարետի որոշումներին, հատկապես, զերծ մնալ ավելորդ շփումներից և բնակարաններից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 17:56:44