Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

27.03.2020

 ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ

ԹԱՏՐՈՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հարգարժա՛ն թատերական գործիչներ, թատերարվեստի երկրպագուներ, ընդունեք իմ շնորհավորանքները` Թատրոնի միջազգային օրվա առթիվ: Չնայած նրան, որ մեր պետությունը ևս անմասն չմանաց երկիր մոլորակին բաժին հասած չաիրքից և բոլորիս քայլեն այսօր ուղղված են հնարավորինս կանխելու վիրուսի տարածումը, սակայն հայ թատրոնն ու թատերական գործիչներն արժանի են մեծարանքի ցանկացած դեպքում:
Թատրոնի հայկական դպրոցի հնաբնակներց մեկը՝ Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկականը թե՛ նախկինում, թե՛ այսօր մեր մշակութային կյանքին հաղորդում են թարմություն, կերտում գեղարվեստական անգնահատելի արժեքներ:
Գյումրու Ս.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի նորացված թատերախումբն ամեն մի ներկայացման մեջ բարու, գեղեցիկի և հայրենասիրության մասին է պատմում պատանի հանդիսատեսին:
Բարձր գնահատելով թատրոնի դերն ու նշանակությոնը հայ մշակույթի պահպանման և հարստացման գործում՝ ցանկանում եմ Ձեզ ստեղծագործական հաջողություններ, բարձրարժեք ներկայացումներ և մարդաշատ դահլիճներ:
Լինե՛նք առողջ և միասին հաղթահարենք մեր առջև ծառացած ցանկացած դժվարություն:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23