Նորություններ
«Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց!!!
28.03.2020
«Սոցիալական շտապօգնություն» ծրագրի մեկնարկը տրվեց!!!
Ծրագիրն իրականացվում է «Սոցիալական շտապօգնություն» նախաձեռնության կողմից, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի և Շիրակի մարզպետարանի աջակցությամբ:
Կորոնավիրուսային հիվանդության և դրա տարածումը կանխարգելելու համար կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում քաղաքացիների մի մասը զրկվում է ֆինանսական միջոցներ վաստակելու հնարավորությունից, ինչն էլ իր հերթին որոշ դեպքերում պարենային կենսապահովման լուրջ խնդիր է առաջացրել։
Ծրագրի պատասխանատուներն իրենց առջև նպատակ են դրել՝
- պետական աջակցության ծրագրերին զուգահեռ այս օրերին Գյումրիում եկամուտի աղբյուրներից զրկված և խիստ խոցելի դարձած ընտանիքներին/անհատներին օպերատիվորեն ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային փաթեթով:
- ՀՀ այլ համայնքների ակտիվ նախաձեռնող թիմերին ներկայացնել հրատապ աջակցության այս մեխանիզմը և դրա իրականացման մեթոդաբանությունը, որպեսզի մյուս համայնքներում ևս ֆիքսվեն կարիքները և արձագանքեն դրանց:
➡️Ծրագրի ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ գրանցումն իրականացվում է առցանց եղանակով
✅http://shtapognutyun.am/ հարթակում:
Դիմողների հայտերն արագ գնահատելուց հետո ծրագրային թմի կողմից պարենային փաթեթները կհասցվեն շահառուների բնակության վայրեր:
Գործում է թեժ գիծ`+374 94 03 20 42 կամ +374 99 20 22 30։
Ծրագրի իրականացման աջակցելու համար գործում են հետևյալ հաշվեհամարները՝
✅USD 1570025820780101
✅EUR 1570025820780147
✅AMD 1570025820780200
✅RUB 1570025820780158
Ցանկացողները նվիրատվություն կարող են անել նաև
✅http://www.donate4gyumri.am/ կայքում: