Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներկայացուցիչները մարզպետարանին հանձնել են եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ

31.03.2020

 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համայնքի ներկայացուցիչները մարզպետարանին այսօր հանձնել են իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահանները՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Շուրջ 150 դիմավահանները մարզպետարանի որոշմամբ կտրամադրվեն առողջության առաջնային օղակի աշխատակիցներին։
«Արմաթի հետ մեր պայմանավորվածությունը օպերատիվ և արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է, մեզ համար շատ ուրախալի է, որ տեղում մեր թիմերը, կոլեկտիվներն արձագանքում են ու փորձում են կարիքները հաշվի առնելով աջակցել։ Առավել ուրախալի է, որ Արմաթը միջազգային չափանիշներին համապատասխան դիմավահաններ է պատրաստում։ Այսպիսի վահաններ աշխարհում արտադրում են եռաչափ տպիչներով, քանի որ այս պարագայում չի պահանջվում հոսքագիծ և աշխատակիցների ներկայություն աշխատավայրում»,- նշել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Կարևորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների առողջության անվտանգությունը որոշում կայացվեց աշխատանքներում երեխաների չընդգրկել։ Սարքերը բաժանվել են խմբավարների միջև ու ձեռնոցների, պաշտպանիչ դիմակների կիրառմամբ և սանիտարական բոլոր կանոններին համապատասխան սկսել ենք դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը», - տեղեկացրել է «Արմաթ»-ի Շիրակի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը։
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին աջակցություն է հայտնել նաև ֆեյսբուքյան «Գյումրեցի կանայք» խումբը։ Խմբի անդամների հանգանակությամբ ձեռբերված ձեռնոցները, դիմակներն ու ախտահանիչ նյութերն այսօր հանձնվել են հիվանդանոցին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 17:56:23