Նորություններ
Շիրակի մարզպետարանին հատկացվել են անհրաժեշտ նյութեր
31.03.2020

Շիրակի մարզպետարանի և ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» դեղագործական ընկերության համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետարանին հատկացվել են անհրաժեշտ նյութեր՝ բժշկական ձեռնոցներ, ձեռքերի և տարածքի ախտահամնան միջոցներ: Դրանք մարզպետարանը տրամադրել է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին: Շնորհակալություն ենք հայտնում «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությանը կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերելու համար: