Նորություններ
Պետական օժանդակության 6-րդ ծրագիր
06.04.2020
Այս միջոցառման շահառուներն այն ֆիզիկական անձինք են, ովքեր 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:
✔️Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68․000 դրամի չափով:
❌Աջակցությունից չեն կարող օգտվել այն անձիք, որոնց վերջին 2 ամիսների միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, ունեն այլ աշխատանք, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կամ հանդիսանում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման (shorturl.at/eCV47) շահառու:
#ArmGov ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն