Նորություններ
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
24.04.2020
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մեր պատմական իրականության մեջ կարևոր օրերից մեկն է՝ գլուխ խոնարհելու, խնկարկելու, աղոթելու, մտորելու...
105 տարի անց մարդկության պատմության մեջ կարմիրով ներկած սև գործը՝ հակամարդկային ոճրագործությունը, չի մոռացվել:
Օրերը թերթվում են կազմելով մեր անցած ճանապարհը, մեր պատմությունը: Յուրաքանչյուր հայի համար պատմությունը միայն տարեթվերից չպիտի արտահայտվի, այլ դեպքերով, իրողություններով, դրանցից ստացած դասերով, որոնք մենք պարտավոր ենք փոխանցել սերունդներին: Գլուխ խոնարհելով միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի առջև՝ վստահ ենք, որ միայն Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմամբ և դատապարտմամբ քաղաքակիրթ աշխարհը կհասնի նմանօրինակ ոճիրների ու բռնությունների իսպառ վերացմանը, քազնի միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը, իսկ ժխտումը դրանց անուղղակի շարունակությունն է:
105 տարի առաջ ցանկացան ոչնչացնել մեզ, մեր տեսակը և մեր խիղճը, բայց մենք վերապրեցինք և ապացուցեցինք, որ խավարին հաջորդում է լույսը, գոյապայքարին՝ վերածնունդը: