Նորություններ
Հիշում ենք ու պահանջում արդեն 105 տարի
24.04.2020
Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ այցելել են Հերհերի ձոր, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել Եղեռնի անմեղ զոհերի հուշակոթողին։ Ի հիշատակ Ցեղասպանության զոհերի՝ Գյումրու «Բարեկամության» պուրակում «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ևս հարգանքի տուրք է մատուցվել: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ հիշատակի կարգ է կատարվել։