Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վեր է խոյացել 10 մետր երկարություն և 5 մետր բարձրություն ունեցող հայոց եռագույն դրոշը

24.04.2020

Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, մեծ Եղեռնից 105 տարի անց՝ ի նշան հիշատակի ու պահանջատիրության , հայ-թուրքական սահմանին՝ պատմական Անի մայրաքաղաքի դիմաց, Շիրակի մարզի հեռավոր Նորշեն բնակավայրի մոտ, 21 մետր բարձրության վրա, վեր է խոյացել 10 մետր երկարություն և 5 մետր բարձրություն ունեցող հայոց եռագույն դրոշը, բացվել է նաև խաչքար։
Խորհրդանշական արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր։
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին, ուրախությամբ փաստել, որ ապրիլի 24-ին նման միջոցառման մասնակցելն, իսկապես, հուզիչ ու ոգևորող է. "Այսօր բոլորիս համար շատ խորհրդանշական ու կարևոր օր է, ցեղասպանության տարելիցի օրը սահմանին վեր է խոյանում հայոց վեհաշուք եռագույնը, որն իր մեջ ամփոփում է կարևոր մի միտք՝ եղել ենք, կանք ու կլինենք։ Իսկ այս սահմաններն ու այս բնակավայրերը պետք է հայի շնչով լցվեն և առավել ամուր լինեն։ Մենք շնորհակալություն ենք հայտնում հեղինակներին այսպիսի կարևոր նախաձեռնության համար"։
Նշենք, որ նախաձեռնությունն իրականացվել է ռուսաստանաբնակ Ասլանյան, Խռանյան, Գրիգորյան ընտանիքների աջակցությամբ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36