Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հարգելի հայրենակիցներ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ

24.04.2020

 Հարգելի հայրենակիցներ,

Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ,

Պարետի թիվ 56 որոշմամբ փոփոխություն է արվում
2020 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 45 որոշման 3-րդ կետում և մինչ ապրիլի 30-ը ժամը 23:59 երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները:
https://www.gov.am/files/docs/4030.pdf

ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով, վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով, սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում:

Շնորհակալություն ենք հայտնում Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի մեր ազգաբնակչությանը կիրառվող սահմանափակումներին ըմբռնումով մոտենալու և պատասխանատու կեցվացք դրսևորելու համար:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:29:36