Նորություններ
Դպրոցներում չեն անցկացվի 4-րդ և 9-րդ դասարանների փոխադրման քննությունները, ինչպես նաև 12-րդ դասարանի ավարտական քննությունները
27.04.2020

Բոլոր առարկաների տարեվերջյան գնահատականները կամփոփվեն աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա: Ամփոփումը կկատարվի ու ատեստատները կհանձնվեն մինչև մայիսի 25-ը:
Այս կարգը կգործի նաև քոլեջներում և ուսումնարաններում, իսկ ավարտական դիպլոմները կստանան մինչև հունիսի 5-ը:
Մեդալի քննություններ այս տարի ընդհանրապես չեն անցկացվի, բայց հավակնորդներին հնարավորություն կտրվի մասնակցելու հաջորդ տարի անցկացվելիք քննություններին:
Բուհ ընդունվելու համար դիմորդը կհանձնի միայն մեկ հիմնական քննություն: Այն կանցկացվի հուլիսի առաջին տասնօրյակում։
#ArmGov ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն