Նորություններ
Այսօր լրանում է վաստակավոր բժիշկ Ֆելիքս Գրիգորյանի ծննդյան 80 և աշխատանքային գործունեության 55-ամյա հոբելյանը
02.05.2020

Այսօր լրանում է վաստակավոր բժիշկ, Գյումրու պատվավոր քաղաքացի, Գյումրու երախտավոր, Շիրակի մարզի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության հիմադիր Ֆելիքս Գրիգորյանի ծննդյան 80 և աշխատանքային գործունեության 55-ամյա հոբելյանը։
Վաստակաշատ բժշկին շնորհավորել և պատվոգիր ու հուշանվեր է հանձնել Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։ Մարզպետը անվանի բժշկին մաղթել է առողջություն և անսպառ եռանդ. "Ձեր տասնամյակների տքնաջան ու անձնվեր աշխատանքի, նվիրումի շնորհիվ բազում ընտանիքներ եք երջանկացրել, դրանով էլ արժանացել եք սիրո և հարգանքի։ Ուրախ և հպարտ ենք ձեզանով, ուզում ենք մեր երախտիքի խոսքն ասել ձեր բարեխիղճ աշխատանքի համար, քանի որ այս կարևոր, բայց դժվար առաքելությամբ եք ապրել անցած տարիները։ Մաղթում ենք երկար տարիների կյանք, որ կարողանաք ձեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցեք մեր երիտասարդ բժիշկներին"։