Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

814 մլն 90 հազար դրամ Շիրակի մարզում անօթևանության խնդրի կարգավորման նպատակով

07.05.2020

 814 մլն 90 հազար դրամ Շիրակի մարզում անօթևանության խնդրի կարգավորման նպատակով

Կառավարությունը հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: 814 մլն 90 հազար դրամ հատկացվելու է Շիրակի մարզպետարանին, որից 794 մլն 653 հազար դրամը կտրամադրվի Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 55 ընտանիքի՝ բնակելի տների կառուցման նպատակով, իսկ 19 մլն 319 հազարը՝ Գյումրի քաղաքում և գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված թվով 4 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41