Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

08.05.2020

Հարգելի հայրենակիցներ,
ջերմորեն շնորհավորում եմ Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ:
Շուշիի ազատագրումը դարձավ նոր ժամանակներում ողջ հայության վճռականության, ազատ ու խաղաղ ապրելու հեռանկարի հիմնաքարը: Շուշիի ազատագրումը սոսկ ռազմական հաջողված օպերացիա չէր, այն բեկումնային դրվագ է հայոց պատմության և հայի ինքնության համար: Խոնարհվելով կյանքը հայրենիքին ու հաղթանակին նվիրած բոլոր հերոսների պայծառ հիշատակի առջև՝ մենք պարտավոր ենք մեզ բաժին հասած յուրաքանչյուր խաղաղ օր օգտագործել Հայաստանի և Արցախի բարօրության և զարգացման համար:
Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը կոփվել է նաև հայ մարդու արյամբ և պայքարով: Այն մեծ իրադարձություն էր ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ մեր ժողովրդի կյանքում, որով բացվեցին նոր հեռանկարներ, ապրելու, արարելու լայն հորիզոններ: Անգամ այսօր, տարիների հեռվից, մենք հաստատում ենք՝ իրենց կյանքերի գնով բաղձալի հաղթանակը նվաճած մեր հայ նախնիների սխրանքն անմահ է:
Շուշիի ազատագրման օրվա ու Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ շնորհավորում եմ Մեծ հայրենականի վետերաններին ու արցախյան ազատամարտի մասնակիցներին: Դուք հաղթանակի խորհրդանիշներ եք, թող Ձեր մարտական ոգին ամուր լինի. ցանկանում եմ Ձեզ առողջություն, տոնական բարձր տրամադրություն և խաղաղ երկինք բոլորիս գլխավերևում:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 16:36:44