Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ծաղկեպսակադրության արարողություն Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում

09.05.2020

 Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակի օրը մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները մարզպետ Տիգրան Պետրոսյանի, քաղաքապետ Սամվել Բալասանյանի գլխավորությամբ, այցելել են Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիր, ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրել զոհերի հիշատակը հավերժացնող Անմար կրակի մոտ։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ երկրորդ համաշխարհային պատերազմն ու այն ժամանակ տարած հաղթանակը մեր ժողովրդի պատմության կարևորագույն էջերից մեկն է, մայիսը հայերիս համար հաղթանակների ամիս է․ «Այսօր մենք վերահաստատում ենք մեր ժողովրդի ապրելու և պայքարելու կամքը և մեր խոնարհումն ենք բերում այն սերունդներին, որոնց շնորհիվ հայ ազգը մնաց պատմության թատերաբեմում և մայիսյան հաղթանակաները նոր ժամանակներում Շուշիի ազատագրումով վերաիմաստավորեց։ Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը չխնայած մեր քաջորդիներին»։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55