Նորություններ
Ծաղկեպսակադրություն Մեծ Հայրենականում զոհվածների եղբայրական պանթեոնում
09.05.2020
Մեծ Հայրենականում զոհվածների եղբայրական պանթեոնում այսօր՝ մայիսի 9-ին, Շիրակի մարզպետի տեղակալ Վարդան Գրիգորյանը, Գյումրու քաղաքապետի տեղակալներ Ռուբեն Սանոյանը և Հայկ Սուլթանյանը, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչները, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի աշխատակիցների և 102-րդ ռազմաբազայի հրամանատարության հետ, մասնակցել են հոգեհանգստի արարողության, որից հետո ծաղիկներ և ծաղկեպսակներ դրել Հայրենական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանին։