Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում

11.05.2020

 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսով 89 հիվանդ է բուժվում, նրանցից 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Առողջացածների թիվն ավելացել է ևս երկուսով՝ 26 առողջացման դեպք կա։ 21 հիվանդներ բուժում են ստանում Երևանում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 50 պացիենտներ տեղափոխվել են Ծաղկաձորի հյուրանոցներ։ Վերջին երկու օրում մահվան դեպքերից երկուսը Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի բնակիչներ են, որոնք հիվանդության առաջին իսկ օրից բուժում ստացել են մայրաքաղաքում։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 271 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1284 նմուշառում։

 
 
 
 
 
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23