Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն Մանթաշի ջրամաբար

12.05.2020

 

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզի ջրամբարներում լցվածության աստիճանին, կուտակման ծավալներին և առկա հիմնահարցերին ծանոթանալու նպատակով ոլորտային պատասխանատուների հետ եղել է Մանթաշի ջրամբարում, շրջել տարածքում, զրուցել ջրամբարի տարածքում աշխատանքներ իրականացնող մասնագետների հետ։ Մանթաշի ջրամբարը գտնվում է Արագածի լանջին` 2550 մետր բարձրության վրա։ 8,2 մլն մ3 տարողությամբ ջրամբարում այժմ 2,1 մլն մետր խորանարդ ջուր կա կուտակված, որը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 0,25 մլն մետր խորանարդով։ Տիգրան Պետրոսյանը կարևորել է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը և ջրի կուտակման ծավալների մեծացումը, որը հնարավորություն կտա տարածաշրջանում ոռոգման հարցում խնդիրները բացառել։

Շիրակի մարզպետը եղել է նաև Արթիկի ջրամբարի տարածքում, մարզպետին են ներկայացվել ջրամբարի վերագործարկման դեպքում շրջակա չորս գյուղերի գյուատնտեսության զարգացման հեռանկարները։

Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև Արթիկում, անդրադարձ է կատարվել հեղեղատարների մաքրման աշխատանքներին, մարզպետը ծանոթացել է ենթակառուցվածքներին, հետաքրքրվել հիմնահարցերով՝ կարևորելով զարգացման հնարավոր ծրագրերի իրականացումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41