Նորություններ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Սարալանջ
12.05.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այցելել է Սարալանջ համայնքի նորարարական տեխնոլոգիաներով աշխատող խոզաբուծարան, որտեղ աշխատանքային պրոցեսը կազմակերպվում է միջզգային նոր մեթոդների օգտագործմամբ։ Նոր մոտեցումներով ու առաջադեմ ծրագրերով է գործարարը սկսել աշխատանքները, Շիրակի մարզպետին վստահեցնում է, որ ցանկանում է բոլորին ցույց տալ, որ անասնապահությունը շահութաբեր աշխատանք է։ Խոզաբուծարանում հոտ չկա, տարածքն էլ մաքուր է։ Շիրակի մարզպետը շրջել է տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, լսել առաջիկա ծրագրերի մասին։ Նորարական մոտեցումներով է աշխատում նաև Սարալանջում բացված ձկնաբուծարանը։ Տիգրան Պետրոսյանը կարևորել է մարզի համայնքներում այսօրինակ գաղափարները կյանքի կոչելն ու հույս հայտնել, որ օրինակները վարակիչ կլինեն մյուս համայնքների ու նախաձեռնող անհատների համար։