Նորություններ
Շիրակի մարզում մինչ օրս կատարվել է շուրջ 14500 հա գարնանացան գարու ցանք
15.05.2020
Շիրակի մարզում մինչ օրս կատարվել է շուրջ 14500 հա գարնանացան գարու, 3000 հա կարտոֆիլի, 700 հա բանջարեղենի և 3000 հա կերային մշակաբույսերի ցանք: Աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
Կատարվել է 14783 հա աշնանացան, որը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 1082 հա-ով, սակայն նախնական կանխատեսումներով 2019 թվականի համեմատությամբ 2020 թվականին սպասվում է գարնանացանի ցանքատարածությունների աճ:
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն ծրագրով մարզում իրականացվելու է հատիկավոր բույսերի ևս 50 հա ցանք, Շիրակի մարզում առաջին անգամ փորձնական կմշակվի 2 հա սոյա։