Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

15.05.2020

 Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 53-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացածների թիվն արդեն 64 է, անցնող երկու օրում արձանագրվել է առողջացման 6 դեպք։ 26 հիվանդներ բուժում են ստանում մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 245 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1472 նմուշառում, մայիսի 12-ից 14-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 149 նմուշառման հետազոտություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41