Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է

18.05.2020

 Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է, անցած երկու օրերին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 27 քաղաքացի։ Մայիսի 18-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 45 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 38-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում: Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։
Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1567 նմուշառում, մայիսի 12-ից 17-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 244 նմուշառման հետազոտություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-26 17:55:41