Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում Շիրակի մարզի գյուղատնտեսության բնագավառի ներկայացուցիչների հետ

20.05.2020

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի/ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ - ASUE Gyumri Branch/
հետազոտողներն այսօր աշխատանքային ֆոկուս խմբային քննարկում են անցկացրել Շիրակի մարզի գյուղատնտեսության բնագավառի մի շարք ներկայացուցիչների հետ։ Հանդիպումն անցկացվել է երկու ուղղությամբ՝ հողագործություն և անասնաբուծություն: Այսօրինակ հանդիպումներ ու քննարկումներ իրականացվել են տարբեր ոլորտային ներկայացուցիչների հետ: Առաջիկայում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի մասնագիտական աշխատանքային խումբն ամբողջացնելու է տարբեր բնագավառների ներկայացուցիչների հետ անցկացված հետազոտական աշխատանքներն ու մարզպետարան է ներկայացնելու Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագրերի ու առաջարկների ամբողջական փաթեթ։ Այս աշխատանքներն իրականացվում են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի և Շիրակի մարզպետարանի միջև կնքած եռակողմ համագործակցության հուշագրի շրջանակներում՝ հաշվի առնելով Շիրակի մարզի սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում ծառացած մարտահրավերներին դիմագրավելու կարողությունների ձևավորման, ամրապնդման, ինչպես նաև մարզի սոցիալ-տնտեսական զարգացման և ներդրումային ծրագրերի մշակման, հանրայնացման աշխատանքների մասնագիտական աջակցության ապահովման անհրաժեշտությունը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 19:28:32