Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԹԻՎ

23.05.2020

 

Սիրելի շրջանավարտներ
Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ այս կարևոր օրվա` Վերջին դասի առթիվ: Այս տարի, ցավոք, Ձեզ համար տոնական միջոցառումներ և հանդիսություններ չանցկացվեցին, սակայն դա բնավ չի խամրեցնում օրվա կարևորությունն ու առանձնահատկությունը։
Դպրոցական գեղեցիկ և հիշարժան օրերը կմնան Ձեր հուշերում, նոր կյանքի ուղին Ձեզ համար կսկսեք գիտելիքներով և մարդկային բարձր արժանիքներով վերազինված՝ շնորհիվ Ձեր ուսուցիչների և մանկավարժների: Ես համոզված եմ՝ հաջողություններով ու հաղթանակներով կարդարացնեք ձեր ծնողների և ուսուցիչների ակնկալիքները:
Ձեր առաջադեմ մտածողությամբ, նորարար գաղափարներով, նպատակասլացությամբ և հոգատարությամբ Դուք կերտելու եք մեր վաղվա օրը, որն ավելի լավն է լինելու հենց ձեր շնորհիվ։
Ուզում եմ իմ խորին շնորհակալությունն հայտնել բոլոր մանկավարժներին, որոնք ջանք ու եռանդ չխնայեցին արտակարգ դրության պայմաններում հեռավար կրթության կազմակերպման համար, շարունակեցին պատվով և պատրաստակամությամբ կատարել իրենց առաքելությունը: Այսօր նաև Ձեր տոնն է սիրելի մանկավարժներ, կյանք եք ճանապարհում ևս մեկ սերունդ։ Ձեր անմնացորդ նվիրման շնորհիվ մեր վաղվա օրը հուսալի ձեռքերում է:
Սիրելի շրջանավարտներ, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանիկ կյանք, կանաչ ճանապարհ և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում: Բարի երթ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-06-04 17:22:28