Նորություններ
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի պատասխանատուներին
23.05.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հանդիպել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի պատասխանատուներին։ Ծրագրի ղեկավար Դավիթ Մեջլումյանը մարզպետին է ներկայացրել մարզում իրականացվող աշխատանքները, ըստ այդմ ծարգիրն իրակիանացվում է մարզի 2 համայնքներում և 10 բնակավայրերում, արդեն իսկ 2 համայնքի և 5 բնակավայրի 10 հազարից ավելի արոտավայրերում կառուցվել է 19384 մ ընդհանուր երկարությամբ ջրագիծ, 20 խմոց, 13 ջրընդունիչ շինություններ և 6-ական հովվի կացարաններ ու փարախներ։ Գնվել է նաև 4 տրակտոր և 13 գյուղգործիք։ Շուտով մի քանի համայնքներում ևս կմեկնարկեն արոտավայրերի ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքները։
Տիգրան Պետրոսյանը նշել է, որ կարևորում է մարզում գյուղատնտեսության զարգացմանը միտված ցանկացած ծրագրի իրականացումը՝ ընդգծելով մարզպետարան-համայնք և ծրագրի պատասախատանուներ համագործակցության անհրաժեշտությունը։ Անդրադարձ է եղել նաև ծրագրի շրջանակներում Արթիկ և Փոքր Մանթաշ համայնքների պարտականությունների թերացմանը, տվյալ համայնքները համաֆինանսավորումը դեռ չեն կատարել։ Մարզպետն հանձնարարել է ոլորտային պատասխանատուներին հանդիպել և քննարկել խնդիրն ու գտնել լուծման ուղիներ։