Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն՝ նախորդ օրվա ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով

23.05.2020

 Նախորդ օրվա ուժեղ քամու պատճառած վնասները ճշտելու նպատակով այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու կառույցների և ստորաբաժանումների ղեկավարներ։ Մարզպետին զեկուցվել է, որ դեռ երեկվանից մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչությունն աշխատանքներ է տարել մարզի բոլոր համայնքների վնասի չափերը ճշտելու համար։ Ըստ նախնական տվյալների վնաս է կրել 18 համայնք, այդ թվում Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել են բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել։

Քամու պատճառած վնասի չափերն ուսումնասիրելու և վերջնական ճշգրտումների համար Տիգրան Պետրոսյանի հանձնարարությամբ ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք մեկնել են համայնքներ և կաշխատեն ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցների և վնասների գնահատման համայնքային հանձնաժողովների հետ։ Վնասի չափերը հստակեցնելուց և ամբողջական պատկերն ունենալուց հետո տեղեկատվությունը կուղարկվի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարություն։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 23:10:59