Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը պայմանագիր են ստորագրել

25.05.2020

 

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Եղիազարյանը պայմանագիր են ստորագրել մարզի գյուղական բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցու­թյամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակելի տների կառուցման շինարարական աշխատանքների կազմակերպման մասին։ Բնակարանային շինարարություն կիրականացվի մարզի 8 բնակավայրում, կկառուցվի 55 բնակելի տուն՝ 961 մլն 78 հազար դրամի շրջանակներում։ 28 տուն կկառուցվի Ջրաձորում, 27 տուն՝ 7 այլ բնակավայրում։ Ըստ պայմանագրի, բնակիչն անձամբ հնարավորություն ունի շինարարությունն իրականացնել կամ կարող է գտնել իր ուզած շինարարը, որն իրականացնելու է աշխատանքները։ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը կիրականացնի շինանյութի առաքման, անհրաժեշտ տեխնիկասարքավորումների հատկացման և ընդհանրական շինաշխատանքների կազմակերպումը։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարևորել է շինաշխատանքների ժամանակին ու որակով իրականացումը՝ ընդգծելով, որ մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն իրականացնելու են վերահսկողությունը սահմանված կարգով, որպեսզի որևէ թերացում չլինի աշխատանքներում։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21